Չարենցավանում անցկացվել է աղջիկների թիմերի 3X3 մրցաշար

ԿԿարմեն Ղուկասյան

Սեպտեմբերի 9-ին Չարենցավան քաղաքում անցկացվեց 3x3-ի մրցաշար՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ։ Մրցաշարին մասնակցում էր 16 թիմ՝  Մ10, Մ12, Մ14 տարիքային խմբերում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայունը:

Մ10 տարիքային խմբում հանդես էին գալիս «Երևան 1», «Երևան 2», «Նոա-աղջիկներ», «Արարատ-աղջիկներ», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Գանձակ 2» և «Վան Չարենցավան» թիմերը։  Հաղթող դարձավ «Նոա-աղջիկներ» թիմը։  

Մ12 տարեկանների խմբում հանդես էին գալիս «Մասիս», «Վեստ Արմենիա-աղջիկներ» «Արարատ-աղջիկներ» և  թիմերը։ Այստեղ հաղթող ճանաչվեց «Վեստ Արմենիա-աղջիկներ» թիմը:   

Մ14 տարեկանների խմբում մասնակցում էին «Ուրարտու-աղջիկներ», «Արարատ-Արմենիա-աղջիկներ», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Գանձակ 2», «Նոա-աղջիկներ» և «Վան Չարենցավան» թիմերը։ Ուժեղագույնը «Ուրարտու-աղջիկներ» թիմն էր։ 

Մրցաշարի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով, հուշանվերներով, իսկ հաղթողները՝ նաև գավաթներով։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում