Բանակային խաղերի շրջանակներում այսօր նշել են Հայաստանի օրը

ՄՄերի Եգորյան

Հետխորհրդային հինգ երկրի զորավարժարաններում միաժամանակ ընթանում են վեցերորդ բանակային միջազգային խաղերը: Ռուսաստանի օդում, ջրում ու ցամաքում ցուցադրվում են նորագույն ռազմական տեխնիկայի ու սպառազինության հնարավորությունները:

Հայաստանի ԶՈՒ հավաքական թիմերը պայմանական հակառակորդի հետ ուժերը չափել են 7 մրցաձևում: Հայկական կողմից մրցույթներում ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքեր, ռազմական ոստիկանության ծառայողներ, սպառազինության և թիկունքի, հրթիռային զորքերի և հրետանու վարչություններ:

Բանակային խաղերի շրջանակներում այսօր Հայաստանի օրն էր: Այն ուղեկցվել է հայկական երգ ու պարով ու ցացադրությամբ՝ Արցախից բերված գորգից մինչև ծիրանափող ու հայկական տարազներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում