Արմավիրը հիմնովին փոխվում է՝ հրաժարվելով ապօրինի կառույցներից

ՀՀայկուշ Ասլանյան

Արմավիր քաղաքը վերածվել է մեծ շինհրապարակի: 2 կիլոմետրից էլ երկար Երևանյան փողոցը վերակառուցվում է: Պետական բյուջեից հատկացված ավելի քան 750 մլն դրամով ասֆալտապատվում է փողոցը, հարթեցվում ու նորոգվում են մայթերը, փոխվում են ջրագծերը:

Քաղաքն, ի դեպ, խմելու ջրի խնդիր չունի, սակայն անորակ խողովակաշարի պատճառով բնակիչները տարիներ շարունակ ծորակից հոսող ջրից չեն օգտվել, այլ, բնակիչների խոսքով, գնել են ջուրը: Նոր ջրագիծը մաքուր ջուր կապահովի: Կփոխվի նաև թվով 12 բնակելի շենքերում ապրողների կյանքի որակը: 

Շինարարական աշխատանքների ընթացքում երբեմն անհրաժեշտ է վերացնել ապօրինի կառույցներն ու կցակառույցները: Ապօրինի կառույցների ապամոնտաժման որոշումը թեև միանշանակ չի ընդունվել, տնտեսվարողներից ոմանք չեն սպասել քաղաքապետարանի բանվորական ուժին` իրենց կառուցածն իրենք էլ քանդում են: 

Տեղի իշխանությունները վստահ են` քաղաքը կգեղեցկանա և կմաքրվի դեկտեմբերին: Արմավիրը 2021 թվական կմտնի ամբողջովին նորոգված: 



 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում