Թարմացում. 25.08.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք, առողջացել 426 քաղաքացի

ՄՄարի Կոստանյան

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42936 դեպք, որոնցից 36475-ը` առողջացած, 858-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 111 նոր դեպք և 426 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել է 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 260 է»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում