ԱԱննա Ավետիսյան

«Բավարիան» հաղթեց ՊՍԺ-ին և դարձավ Չեմպիոնների լիգայի 6-ակի գավաթակիր

«Բավարիան» հաղթեց ՊՍԺ-ին և դարձավ Չեմպիոնների լիգայի 6-ակի գավաթակիր

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2019/20թթ. մրցաշրջանը: Գլխավոր մրցանակի համար պայքարեցին ՊՍԺ-ն և «Բավարիան»: Հանդիպման միակ գոլը խփվեց երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին: Գերմանական թիմի կազմում հաջողության հասավ Կինգսլի Կոմանը: Փարիզյան թիմի` խաղը փրկելու ջանքերն ապարդյուն անցան: 

«Բավարիան» իր պատմության ընթացքում 6-րդ անգամ տիրեց պատվավոր գավաթին: Մյունխենյան թիմին դա ավելի վաղ հաջողվել էր անել 1973/74, 1974/75, 1975/76, 2000/01 և 2012/13թթ․ խաղարկություններում: ՊՍԺ-ի առաջին փորձն անհաջող էր: 

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Բավարիան» հաղթել է բոլոր խաղերում, ինչը ՉԼ-ի պատմության մեջ ռեկորդային է: ՉԼ-ի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկու դարձավ Ռոբերտ Լևանդովսկին՝ խփած 15 գոլով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում