ՌՌոզա Խաչատրյան

Ի տարբերություն Նադալի՝ Ջոկովիչը կմասնակցի US Open-ին

Ի տարբերություն Նադալի՝ Ջոկովիչը կմասնակցի US Open-ին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը տեղեկացրել է երկրպագուներին, որ մասնակցելու է Միացյալ Նահանգների բաց առաջնությանն ու Ցինցինատիի մասթերսին:

«Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ հաստատել, որ խաղալու եմ Western & Southern Open-ում (Ցինցինատիի Մասթերս/խմբ.) և US Open-ում այս տարի:

Այս որոշումը կայացնելը հեշտ չէր՝ հաշվի առնելով բոլոր խոչընդոտներն ու մարտահրավերները:  Սակայն կրկին մրցակցելու հեռանկարը ինձ իսկապես ոգևորում է: Շուտով կհանդիպենք, Նյու Յորք»,-գրել է Ջոկովիչը Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ US Open-ում մասնակցությունից հրաժարվել էր Ռաֆայել Նադալը, որը մրցաշարի գործող չեմպիոնն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում