ՄՄարիա Գաբրիելյան

Լիբանանի հայ նախարար Վարդինե Օհանյանը կպահանջի կառավարության հրաժարականը

Լիբանանի հայ նախարար Վարդինե Օհանյանը կպահանջի կառավարության հրաժարականը

Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, հայազգի Վարդինե Օհանյանն իր հայտարարության մեջ հաստատել է, որ «գործադիրի առաջիկա նիստում կպահանջի կառավարության հրաժարականը»: Այս մասին տեղեկանում ենք Lebanon Debate կայքից:

Նշենք, որ հրաժարականը պահանջելու որոշումը առնչություն ունի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:  

Օհանյանը 2020 թվականի հունվարի 22-ին ՀՅԴ-ի կողմից առաջադրվել և Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի կողմից նշանակվել է Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում