ՆՆարե Ոսկանյան

Լիբանանի հայություն, մի՛ վհատիր, մի՛ հուսահատիր. մեր ամբողջ ազգը քեզի հետ է. Արամ Ա

Լիբանանի հայություն,  մի՛ վհատիր, մի՛ հուսահատիր. մեր ամբողջ ազգը  քեզի հետ է. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը այսօր հայրական պատգամով դիմել է լիբանանահայությանը՝ ընդգծելով, որ չվհատվեն, չհուսահատվեն, քանի որ ամբողջ հայությունը նրանց կողքին է: 

«Լիբանանի հայություն, դու երբեք  թշվառության դիմաց չե՛ս ընկրկած, չե՛ս նահանջած, չե՛ս վախեցած, այլ վերանորոգ հավատքով, հույսով  ու տեսլականով ու կյանքդ վերակազմակերպած ես»,- ասել է Արամ Առաջինը:

Արամ Ա-ի խոսքով՝ ինքը Լիբանանում ապրել է ամենածանր օրերը և տարիներ շարունակ ժողովրդի կողքին եղել, ականների մեջ քայլելով, անգամ աջ ձեռքում փամփուշտ զգալով: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շեշտել է, որ ծառայել է ժողովրդին, լիբանանահայությանը, որը ավերակից փյունիկի նման հարություն է առել:

Անդրադառնալով հզոր պայթյունի հետևանքներին՝ Արամ Ա-ն լիբանանահայությանն է դիմել՝ ասելով, որ ներկա տագնապը միասնաբար ու հավաքական ճիգերով կշրջանցվի և կվերականգնվի:

Վերակազմակերպումն ու վերաշինումը պետք է լինեն այն ճանապարհը, որով հայությունը, Արամ Ա-ի խոսքով, պետք է քայլի՝ միասնաբար ու ձեռք ձեռքի տված: Նա շեշտել է՝ Լիբանանի հայության հզորացումը Հայաստանի սփյուռքի, ողջ հայ ազգի հզորացումն է: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում