ՄՄարիամ Մխիթարյան

Զոհ, վիրավորներ ու ձերբակալություններ Մինսկի անկարգությունների ժամանակ

Զոհ, վիրավորներ ու ձերբակալություններ Մինսկի անկարգությունների ժամանակ

Մեկ մարդ մահացել է Մինսկում ակտիվիստների և ոստիկանության միջև բախման ընթացքում՝ հայտնում է լեհական Interia.pl պորտալը:

Ըստ թերթի՝ հանգուցյալը մշտապես բնակվել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում և եկել է Բելառուս՝ նախագահական ընտրություններին քվեարկելու համար: Այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա:

Լեհական «Բելսաթ» հեռուստաալիքը պարզաբանում է, որ անկարգությունների ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել: Այլ ԶԼՄ-ներ հայտնում են, որ ցուցարարներից մեկը գլխի վնասվածք է ստացել ռետինե փամփուշտից: Սոցցանցերում տարածված կադրերում էլ ոստիկանության բեռնատարը հարվածում է տղամարդուն, այնուհետև անցնում նրա վրայով:

Ոստիկանությունը ձերբակալել է Daily Storm-ի ռուսական հրատարակության երկու թղթակցի, ինչպես նաև WarGonzo նախագծի հեղինակին: Երեքն էլ «Մեդուզայի» լրագրող Մաքսիմ Սոլոպովը դաժան ծեծի են ենթարկել: Մինսկյան դեպքերի ժամանակ տուժել են նաև տասնյակ իրավապահներ: Միաժամանակ, Բելառուսի ներքին գործերի նախարարարությունը հայտնել է, որ իրադրությունը Մինսկում վերահսկելի է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում