ՎՎարդան Հովսեփյան

Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, համատեղությամբ նաև ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը օգոստոսի 10-ին այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն:

Միության նախագահ Վերա Գրիգորյանի ուղեկցությամբ` բանակի հրամանատարը շրջել է անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները ամբողջացնող թանգարանում, հուշանվերներ հանձնել միությանն ու քննարկել այն բոլոր հարցերի համախումբը, որը հուզում է անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին:

Բանակի հրամանատարը խոստացել է նոր թափ ու որակ հաղորդել հանձնաժողովի գործունեությանն ու ուշադրության կենտրոնում պահել բարձրացված բոլոր խնդիրները:

Միության նախագահ Վերա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ջալալ Հարությունյանին արդյունավետ համագործակցության համար և, ի նշան երախտագիտության, հանձնել «Հայրենիք և հավատ» մեդալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում