ՄՄարիամ Մխիթարյան

Հունական բանակը բերվել է մարտական պատրաստության վիճակի

Հունական բանակը բերվել է մարտական պատրաստության վիճակի

Հունաստանի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի Էգեյան ծովում թուրքական ռազմանավերի տեղակայումից հետո: Հունաստանի Ռոդեսի և Կաստելիորիզոյի կղզիների միջև ծովային գոտում Թուրքիան օգոստոսի 10-11-ը զորավարժություններ է նախատեսել: Այս մասին հաղորդել է հունական Armyvoice.gr պորտալը:

Անկարան հայտարարել է, որ այդ վարժանքներով պատասխանում է բացառիկ տնտեսական գոտիների մասնակի սահմանազատման վերաբերյալ Հունաստանի և Եգիպտոսի միջև ձեռք բերված համաձայնությանը:

Պորտալի տեղեկություններով՝ թուրքական նավերի ծով դուրս գալու պատճառով Հունաստանի զինված ուժերում տագնապ է հայտարարվել, զինվորականների արձակուրդները չեղյալ են հայտարարվել: Մոբիլիզացիան արագ է ընթանում հատկապես սահմանամերձ վայրերում, օդուժից բացի մարտական պատրաստության վիճակի են բերվել Էգեյան ծովի առանցքային դիրքերում  գտնվող հունական նավատորմի նավերն ու սուզանավերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում