ՎՎարդան Հովսեփյան

Վարչապետը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա-ի Ֆեյսբուքի էջից։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ վարչապետը  հետաքրքրվել է Լիբանանի ներկայիս կացությամբ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ օժանդակությանը՝ ուղղված թե՛ Լիբանանին, թե՛ հայ համայնքին: 

Հաղորդվում է, որ Արամ Ա կաթողիկոսը վարչապետին է փոխանցել ընդհանուր տեղեկություններ այն մասին, թե որքան վնաս է կրել լիբանանահայ համայնքը: 

Կողմերը երկուստեք կարևորել են նման զրույցների ու խորհրդատվությունների շարունակականությունը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում