ՍԱՏՄ տեսուչները հանրային սննդի օբեկտներում արձանագրել են նվազագույն խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանյան ու մարզային կառույցների տեսուչները շարունակում են կրկնայցերն ու լայնածավալ դիտարկումները:
Ուժեղացված ստուգայցերի խոշորացույցի տակ են եղել Երևանի և մարզերի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
Մայրաքաղաքում դիտարկված կազմակերպությունները ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը պահպանել են ամենայն պատասխանատվությամբ: ՍԱՏՄ տեսուչները խանութներում, հանրային սննդի օբեկտներում և սննդի արտադրություններում կատարած վերահսկողական այցերի արդյունքում արձանագրվել են նվազագույն խախտումներ, որոնք ավելի շուտ կարելի է որակել որպես թերացումներ:









