ՄՄարիա Գաբրիելյան

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», վկայակոչելով Reuters գործակալությանը, այս մասին հայտնել է լիբանանյան «Կատայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը:

Կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը հայտարարել է 5 պատգամավորի մասին, որ մտադիր են հրաժարական տալ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո:

Ընդհանուր առմամբ մանդատից հրաժարվելու մասին հայտնել է 3 պատգամավոր:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր են ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը և Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, որն առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում