ՄՄարի Կոստանյան

Ապօրինի հողազավթումների և կառուցապատումների շուրջ 150 դեպք՝ Սևանա լճի ափամերձ տարածքում

Ապօրինի հողազավթումների և կառուցապատումների շուրջ 150 դեպք՝ Սևանա լճի ափամերձ տարածքում

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ Սևանա լճի ափամերձ տարածքում կան ապօրինի հողազավթումների և կառուցապատումների շուրջ 150 դեպք:

««Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, ունենք ապօրինի հողազավթումների և կառուցապատումների շուրջ 150, տասնամյակներ առանց պետական գրանցման փաստաթղթերի տնտեսավարման՝ գրեթե 1000 դեպք:

Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, շենք-շինություններից, պարիսպներից և դաշտում հաստատել օրենքի գերակայություն:

Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել լճի էկոհամակարգը»,- գրել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում