ԼԼիլիթ Գասպարյան

Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը մեր ամենակարևոր խնդիրն է. Ռոմանոս Պետրոսյան

Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը մեր ամենակարևոր խնդիրն է. Ռոմանոս Պետրոսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Սևանի հիմնախնդիրները քննարկել է «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ:

Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում մանրամասներ է հայտնել հանդիպումից:

«Հանդիպում-քննարկում ունեցա ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ, ծանոթացա Սևանի ջրային ավազանի տասնամյակներ կուտակված էկոլոգիական հիմնախնդիրներին:

Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերևս, ամենաթանկն է աշխարհում:

Շրջայց կկատարեմ Սևանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով կլինեմ լճի այլ ափերում, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում կդիտարկեմ առկա իրավիճակը»,- գրել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում