ՎՎարդան Հովսեփյան

Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի բնակիչների հետ

Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի բնակիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 7-ին այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և հանդիպել բնակիչների հետ:

Երկրի ղեկավարը նշել է, որ, իր նախընտրական խոստման համաձայն, կրկին այցելել է թաղամաս՝ առկա խնդիրների շուրջ տեղում քննարկում ծավալելու և, ըստ առաջնահերթության, լուծումներ առաջարկելու նպատակով: Բնակիչները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ հանրապետության նախագահը տեղում հանձնարարականներ է տվել լիազոր մարմիններին:

Արայիկ Հարությունյանը եղել է նաև թաղամասի դպրոցական շենքում, ծանոթացել առկա պայմաններին:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում