ՆՆարե Ոսկանյան

Շինարարության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների Արցախի նախագահը պարգևներ է հանձնել

Շինարարության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների Արցախի նախագահը պարգևներ է հանձնել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 7-ին, մասնագիտական տոնին ընդառաջ, ընդունել է շինարարության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքաշինության ոլորտում ունեցած ձեռքբերումները և ընդգծել, որ դրանում մեծ է ինչպես պետական համապատասխան գերատեսչության պատասխանատուների, այնպես էլ շինարարական կազմակերպությունների աշխատակիցների ունեցած դերակատարությունը: Նախագահը նշել է, որ շինարարության ոլորտն այսօր կառավարության գերակա ուղղություններից մեկն է, և համոզմունք հայտնել, որ բնագավառի աշխատակիցները կանեն հնարավորը նախանշված ծրագրերը հավուր պատշաճի իրականացնելու ուղղությամբ:

Նա վստահեցրել է ներկաներին, որ հետևողական պայքար է տարվելու ոլորտում առկա արատավոր երևույթները բացառելու ուղղությամբ: «Մեր նպատակն արդյունավետ և թափանցիկ համակարգի ստեղծումն է: Բոլոր նրանք, ովքեր կշեղվեն ընտրված ճանապարհից, չեն խուսափելու օրենքի առջև պատասխանատվություն կրելուց»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Ներդրած ավանդի համար և մասնագիտական տոնի առթիվ հանրապետության նախագահը մեդալներ և արժեքավոր նվերներ է հանձնել ԱՀ քաղաքաշինության նախարարության մի խումբ աշխատակիցների և բնագավառում ակտիվ գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում