Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիա Գաբրիելյան

Լիբանանի մեր քույրերը և եղբայրները մեր բոլորի օժանդակության կարիքն ունեն. ՍԴՀԿ Կեդրոնական վարչություն

Լիբանանի մեր քույրերը և եղբայրները մեր բոլորի օժանդակության կարիքն ունեն. ՍԴՀԿ Կեդրոնական վարչություն

ՍԴ Հնչակյան կուսակցության կեդրոնական վարչության և համայն Հնչակյան ընտանիքի անունից մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Բեյրութի նավահանգիստի ահասարսուռ պայթյունի հետևանքով բոլոր զոհվածների և անհայտ կորածների ընտանիքի անդամներին և հարազատներին իրենց ծանր կորստյան համար: Մեր շուտափույթ ապաքինման մաղթանքներն ենք ուղղում նաև բոլոր վիրավորներին: Այս մասին ասվում է Ս.Դ. Հնչակյան կուսակցության կեդրոնական վարչության տարածած հաղորդագրության մեջ:

«Դժբախտաբար, ամբողջապես խուսափելի այս ծանր աղետը պատահեց այնպիսի պահի, երբ Լիբանանի ժողովուրդը երկիրը համակած քաղաքական և տնտեսական խոր ճգնաժամի հետևանքով հասել էր ծայրայեղ աղքատության և հուսահատության սեմին: Այսօր, առավել քան երբեք, հայի համար Հայաստանից դուրս երկրորդ հայրենիք համարվող Լիբանանի մեր քույրերը և եղբայրները մեր բոլորի անմիջական աջակցության և օժանդակության կարիքն ունեն:

ՍԴ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչությունը իր անվերապահ նեցուկն է հայտնում լիբանանահայությանը և կոչ է անում համայն հայությանը և իր համակիր շրջանակին, անհատապես կամ հավաքաբար, գործնապես մասնակից դառնալու իրենց շրջանների մեջ ընթացող դրամահավաքի աշխատանքներին:

Դատելով ավերածության աստիճանից՝ վերականգնման ճանապարհը վստահաբար պիտի լինի երկար և դժվար: Սակայն մենք հավատում ենք, որ հավաքական ճիգերով և միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել այս դժվարին հանգրվանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում