ԱԱրման Գալոյան

Ֆրիկի փողոցում հնչած կրակոցի դեպքն առնչվում է բարձրաստիճան պաշտոնյայի. գործը կքննի ՀՔԾ-ն

Ֆրիկի փողոցում հնչած կրակոցի դեպքն առնչվում է բարձրաստիճան պաշտոնյայի. գործը կքննի ՀՔԾ-ն

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրիկի 15 հասցեի մոտակայքում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից՝ դեռևս չպարզված անձը, իր մոտ եղած ատրճանակից արձակել է կրակոց։

Լրատվամիջոցներում միջադեպի մասնակիցների թվում շրջանառվում է ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի անունը:

Այս կապակցությամբ 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց. «Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ դեպքն առերևույթ առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործը քննչական ենթակայության կարգով ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում