ՄՄարի Կոստանյան

Կառավարության միջոցներով հիմնանորոգվել է Արթիկի Շինարարների փողոցը

Կառավարության միջոցներով հիմնանորոգվել է Արթիկի Շինարարների փողոցը

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ Կառավարության միջոցներով իրականացրել  է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի հիմնանորոգումը:

610 մետր երկարությամբ ներհամայնքային ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում և չէր վերանորոգվել` 90-ականներից ի վեր: Այս ծրագրով 610 մետր ճանապարհահատվածի հիմնանորոգումից բացի վերակառուցվել են նաև մայթերը` 1136 մետր երկարությամբ:

Շինարարների փողոցը Արթիկի ամենաբանուկ փողոցներից է, տարածքում ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ առաջնային էր ճանապարհի նորոգումը: Պետական բյուջեից ներդրումը կազմել է 80 միլիոն 476 հազար դրամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում