Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Գասպարյան

Կոչ ենք ուղղում հայրենի և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ ամուր կանգնելու լիբանանահայության կողքին. ՀՅԴ

Կոչ ենք ուղղում հայրենի և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ ամուր կանգնելու լիբանանահայության կողքին. ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցության ամբողջ  ընտանիքի անունից, ի հայրենիք և ի սփյուռս աշխարհի, մեր անվերապահ զորակցությունն ենք  հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և լիբանանահայությանը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ահավոր պայթյունի հետևանքով արձանագրված մարդկային, բարոյական և նյութական անգնահատելի կորստի և վնասների համար: Այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի տարածած հաղորդագրությունում:

«Մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին, կամք ու կորով` լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին, դժվարին այս պայմանները հաղթահարելու համար:

Մեկ անգամ ևս հաստատում ենք, որ Լիբանանի մեր համայնքը եղել է, է՛ ու կմնա հայ ժողովրդի կարևոր մեկ օղակը, որը մի՛շտ ու անվերապահորեն իր առավելագույնն է նվիրաբերել մեր ժողովրդի հավաքական բագինին, և մղձավանջային պայմանների բերումով այսօր ի՛նքն է գտնվում աննախընթաց լրջագույն մարտահրավերների դիմաց: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրում տիրող քաղաքական անկայունությունը, ընկերային-տնտեսական-ֆինանսական ճգնաժամը, թագավարակը և այս բոլորին զուգահեռ սարսափելի պայթյունը իրավամբ դարձել են անտանելի ու անհասկանալի` մարդկային բանականության համար։

ՀՅԴ Բյուրոն, ահասարսուռ պայթյունի առաջին իսկ վայրկյանից, մնայուն կապի մեջ է Լիբանանի Կենտրոնական կոմիտեի հետ և մոտիկից հետևում է դեպքերի զարգացմանը: Հարվածը և ստացած մարդկային, բարոյական ու նյութական վնասը աննախադեպ է:

Վստահ ենք, որ Հայաստանի և Արցախի մեր պետությունները պիտի գործնականորեն օժանդակություն ցուցաբերեն լիբանանահայ համայնքին:

Կոչ ենք ուղղում հայրենի և աշխարհասփյուռ մեր ժողովրդին ճգնաժամի այս պահին ամուր կանգնելու լիբանանահայության կողքին:

Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր մարմինները, երիտասարդական/ուսանողական միավորները, ինչպես նաև մեր ուղեկից միությունները` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, Հայ դատի գրասենյակները և հանձնախմբերը, իրենց ամբողջ ներուժը արդեն իսկ զորաշարժի են ենթարկել ի խնդիր Լիբանանանի հայության օժանդակության:

Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրավենք այս արհավիրքը և մեկ անգամ ևս  ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինելու մեր հավատամքը»,- ասվում է ՀՅԴ Բյուրոյի կոչում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում