ԱԱրման Գալոյան

Արցախը Լիբանանի հետ է. նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ

Արցախը Լիբանանի հետ է. նախագահ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հետաքրքրվել եմ ստեղծված իրավիճակով, տեղի հայկական համայնքի ունեցած կորուստներով: Վեհափառին խնդրել եմ նաև մեր խորին ցավակցությունները փոխանցել ողբերգության հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին, Լիբանանի բարեկամ ժողովրդին` բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով:

Մեկ անգամ ևս զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել:

Արցախը Լիբանանի հետ է»,- տեղեկացրել է Արցախի նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում