ՆՆարե Ոսկանյան

Բեյրութի պայթյունից հայազգի մահացածների թիվն այս պահին վեցն է. ԱԳՆ խոսնակ

Բեյրութի պայթյունից հայազգի մահացածների թիվն այս պահին վեցն է. ԱԳՆ խոսնակ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումը Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ»,- ասել է Նաղդալյանը։

Նա նշել է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում են կապ պահպանել բացառապես իր հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։ Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում