Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները: Հայտարարության մեջ նշված է՝
- Գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր՝ շուրջ 27,1 մլրդ դրամ
- Գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի ծրագիր՝ շուրջ 1,1 մլրդ դրամ
- Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծրագիր՝ շուրջ 954,0 մլն դրամ
- Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր՝ շուրջ 617,8 մլն դրամ
- Ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման ծրագիր՝ շուրջ 897,0 մլն դրամ
- Ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագիր՝ շուրջ 93,2 մլն դրամ
- Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիր՝ 25,0 մլն դրամ
- Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագիր՝ 137 դիմում
- «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագիր (1-ին փուլ), փոխհատուցում՝ 34,750,000 դրամ
- Տավարաբուծության զարգացման ծրագիր՝ 182,0 մլն դրամ
- Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագիր, 3 շահառուի տրամադրված գումարը՝ 210,0 մլն դրամ
- Գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագիր՝ 1546 պայմանագիր:










