ԳԳևորգ Թոսունյան

ԴԱՀԿ նամակների գործընթացը թվայնացվել է

ԴԱՀԿ նամակների գործընթացը թվայնացվել է

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Հայփոստ» ընկերության համագործակցության արդյունքում առաջին անգամ գործարկվել է նամակների թվայնացման գործընթացը։

Ծառայության շահառուներն այսուհետ իրենց հասցեագրված նամակները կստանան «Հայփոստ»-ի գործարկած նոր «Հիբրիդ փոստ ծառայություն» համակարգի միջոցով։ Այն մեկտեղում է նույն նամակի էլեկտրոնային և թղթային տարբերակները՝ ապահովելով նամակների հասանելիության արագությունը, ժամկետների կրճատումը, աշխատանքի ավտոմատացումը, պետական գերատեսչական ծախսերի խնայողությունն ու  մարդկային ռեսուրսների օպտիմալացումը:

Ծառայության կողմից նամակն էլեկտրոնային ձևաչափով ուղարկվում է «Հայփոստ» ընկերություն, որտեղ այն տպվում, ապա ծրարավորվում է հատուկ սարքավորումների միջոցով՝ առավելագույնս նվազեցնելով մարդկային միջամտությունը։

«Հիբրիդ փոստ» ծառայության օգտատերերն անվճար օնլայն ծրագրի միջոցով կարող են հետևել նամակի առաքման ընթացքին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում