Արցախի տնտեսությունը 2021-ին կունենա երկնիշ թվով տնտեսական աճ. Արայիկ Հարությունյան

ՇՇողիկ Գալստյան

Արցախի կառավարությունը վերանայում է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքը: Նախագահ Արայիկ Հարությունյանի ծրագրով պայմանավորված՝ մի շարք ուղղություններում ծախսերի ավելացում է նախատեսվում:

Վահրամ Բաղդասարյան, Արցախի ֆինանսների նախարար - Փոփոխությունների արդյունքում 2020 թվականի ԱՀ պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 126 միլիարդ 49 միլիոն 399,2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 134 միլիարդ 650 միլիոն 717,7 հազար դրամ: Դեֆիցիտը կկազմի 8 միլիարդ 601 միլիոն 318,5 հազար դրամ:

Թարթառի ջրերի տեղափոխմամբ Արցախում ոռոգման տակ կանցնի 30 հազար հեկտար հողատարածք: 80 կիլոմետրանոց խողովակաշարն արդեն կառուցվում է: Ջուրը կհասնի Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաներ` ընդհուպ մինչև Բերդաշենի ենթաշրջան:

Արայիկ Հարությունյան, ԱՀ նախագահ - Այն հնարավորություն է տալու Խաչենի ջրամբարը լցված վիճակում ամբողջությամբ: Այդ ջուրը հնարավորություն է տալու ոչ միայն ջրանցքից ներքև, այլ նաև ջրանցքից վերև տարածքները, որ նախկինում ոռոգվում էր այլ եղանակով, ունենալ ինքնահոս ոռոգում: Շատ հետաքրքիր նախագիծ է, և ժամկետը ռեկորդային կարճ ենք սահմանել՝ 1,5 տարի առավելագույնը:

Խոշոր ներդրումներ են սպասվում տնտեսությունում, ինչի արդյունքում համաշխարհային ճգնաժամի պայմաններում Արցախի կառավարությունը տնտեսական հետընթաց չի կանխատեսում: Իսկ 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ է խոստանում:

Արայիկ Հարությունյան, ԱՀ նախագահ - Այն քաղաքականությունը, որը մենք այսօր որդեգրում ենք՝ ավելացնելով կապիտալ շինարարության ծրագիրը, թույլ է տալու վատթարագույն դեպքում պահպանել 2019 թվականի տնտեսական ցուցանիշները և, համոզված եմ, որ շատ չնչին տնտեսական աճ արձանագրելու ենք: Բայց նախապատրաստում ենք տնտեսությունը մյուս տարի՝ 21 թվականին երկնիշ թիվ տնտեսական աճ ապահովելու առումով:

Անդրադառնալով քաղաքական շահարկումներին՝ Արցախի նախագահը հայտարարել է՝ Արցախի և Հայաստանի իշխանություններն այսքան ներդաշնակ չեն գործել:

Արայիկ Հարությունյան, ԱՀ նախագահ - Երբևէ Հայաստանի և Արցախի իշխանությունների տեսակետներում այսքան ներդաշակություն չի եղել: Եթե կասկածողներ կլինեն, կբացեմ փակագծերը հետագայում, բայց դրա անհրաժեշտությունը չկա, և երբևէ այսքան խիստ և Արցախի և արցախցիների շահերը տեսակետներում չի պահպանվել կամ պաշտպանվել:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում