ՆՆարե Ոսկանյան

Անօթևանների կացարանում ՄԻՊ-ի արձանագրած խնդիրների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

Անօթևանների կացարանում ՄԻՊ-ի արձանագրած խնդիրների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան կատարած չհայտարարված այցի արդյունքներով արձանագրված խնդիրների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ տեղեկացրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: 

Նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն: ՄԻՊ-ի ներկայացուցիչներին կացարանի շահառուներն առանձնազրույցներում տեղեկացրել էին, որ իրենց կամ այլ շահառուների ստացած 25000 ՀՀ դրամի հաշմանդամության թոշակից 15000 դրամը տալիս են կացարանի աշխատակցին՝ իրենց «կացարանում պահելու» կամ «հիգիենիկ և կենցաղային պարագաներ տրամադրելու» համար։ Վերոհիշյալ տեղեկությունները և լրացուցիչ այլ տեղեկություններ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն։

Արդյունքում՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետի հատկանիշով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարել) հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ:

Անօթևանների ժամանակավոր կացարանում շահառուների իրավունքների վիճակը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո:

2019 թվականի դեկտեմբերի 26-ին կացարան կատարած այցի արդյունքում արձանագրված խնդիրները և լուծումների առաջարկներն ամփոփվել էին և ուղարկվել ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրինություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում