Օգոստոսի 1-ը՝ 60 վայրկյանում

Պարետի որոշմամբ այլևս պարտադիր չէ ժամը 10-12-ը միայն կենսաթոշակառուներին սպասարկելու պահանջը. փոփոխվել է նաև մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը:

Ամփոփվել են Դատավորների ընդհանուր ժողովի արդյունքները. Երվանդ Խունդկարյանին կառաջադրեն ՍԴ դատավոր, Ստեփան Միքայելյանն ընտրվել է ԲԴԽ անդամ:

Հաստատվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք, առողջացել 560 քաղաքացի:

Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է անցնող շաբաթը՝ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ:

Այգեպարում շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները. մարզպետը ծանոթացել է աշխատանքներին:

ՊԵԿ-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 1-ի դրությամբ տնտեսավարող սուբյեկտներին պետության պարտքը նվազել է 70 մլրդ դրամի շեմից:

Իրաքում կանցկացվեն խորհրդարանի վաղաժամ ընտրություններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում