ԱԱրման Գալոյան

Ռուբեն Հայրապետյանի գործով Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների կալանքի միջնորդություն է ներկայացվել

Ռուբեն Հայրապետյանի գործով Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների կալանքի միջնորդություն է ներկայացվել

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և քաղաքապետարանին ենթակա ընկերության ներկայացուցիչ Գևորգ Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. «Լուրերին» տեղեկացրել է Հատուկ Քննչական ծառայությունը։

Նախկին պաշտոնյաները մեղադրվում են Հարսնաքարին հարակից պետական և համայնքային սեփականություն-հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպելիս ենթադրյալ չարաշահումների գործով։

Նույն գործով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար: Այսպիսով, այս գործով մեղադրյալների թիվը հասել է 4-ի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում