ՄՄարի Կոստանյան

ՀՀ ԶՈՒ զորախմբի 32-րդ հերթափոխը մեկնել է Պրիշտինա

ՀՀ ԶՈՒ զորախմբի 32-րդ հերթափոխը մեկնել է Պրիշտինա

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ օգոստոսի 1-ին ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխը Կիևով մեկնել է Պրիշտինա:

««Բորիսպիլ» միջազգային օդանավակայանի տարանցիկ գոտում զորախմբի անդամներին ողջունեցին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և դեսպանության խորհրդական Տիգրան Ապկարյանը։

Բարի և անվտանգ ծառայություն մաղթենք մեր քաջարի սպաներին և զինվորներին»,- ասված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում