ՌՌոզա Խաչատրյան

Քաղաքացիների 40%-ն ավելի շուտ հավանություն է տալիս ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը, 47%-ը՝ ԵԱՏՄ-ին

Քաղաքացիների 40%-ն ավելի շուտ հավանություն է տալիս ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը, 47%-ը՝ ԵԱՏՄ-ին

Որքանո՞վ եք հավանություն տալիս Հայաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին, անդամակցության շարունակությանը ԵԱՏՄ-ին՝ քաղաքացիներից հետաքրքրվել է «Կովկասյան բարոմետրը» իր անցկացրած հարցման ժամանակ։

ՆԱՏՕ-ին անդամակցության մասով լիովին հավանություն է տալիս հարցվածների 4%-ը, ավելի շուտ հավանություն է տալիս քաղաքացիների 21%-ը, 24%-ը որոշ չափով հավանություն է տալիս, որոշ չափով՝ ոչ, 11%-ը բոլորովին համաձայնություն չի տալիս, 7%-ն էլ ավելի շուտ համաձայնություն չի տալիս։

ԵՄ-ին անդամակցության մասով լիովին հավանություն է տալիս հարցված քաղաքացիների 11%-ը, 29%-ն ավելի շուտ հավանություն է տալիս, 24%-ը որոշ չափով հավանություն է տալիս, որոշ չափով՝ ոչ, հարցվածների 5%-ը բոլորովին համաձայնություն չի տալիս, 6%-ն էլ ավելի շուտ համաձայնություն չի տալիս։

ԵԱՏՄ-ին անդամակցության մասով լիովին հավանություն է տալիս հարցված քաղաքացիների 17%-ը, 30%-ն ավելի շուտ հավանություն է տալիս, 23%-ը որոշ չափով հավանություն է տալիս, որոշ չափով՝ ոչ, 6%-ը ավելի շուտ համաձայնություն չի տալիս, 3%-ը բոլորովին համաձայնություն չի տալիս։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում