Կրեմլն ակնկալում է, որ հուլիսի 29-ի գիշերը Բելառուսում ձերբակալված ռուսաստանցիներին Մինսկը ազատ կարձակի: Լրագրողներին հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը նկատել է, որ մինչեւ հիմա տեղեկություններ չեն տրամադրվել, որոնք կհիմնավորեին ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալության փաստը: Նա նշել է, որ չափազանց մտահոգված է ձերբակալվածներին հյուպատոսական հասանելիության բացակայությամբ: Կրեմլի ներկայացուցչի կարծիքով՝ Բելառուսում ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունն այնքան էլ չի համապատասխանում Մոսկվայի եւ Մինսկի դաշնակցային հարաբերություններին: «Հույս ունենք, որ առաջիկայում այս միջադեպը կհստակեցվի մեր բելառուս գործընկերների կողմից, և քաղաքացիներին կազատեն»,- ընդգծել է Պեսկովը:










