ՆՆարե Ոսկանյան

Հերթապահ մանկապարտեզներում խախտումները նվազել են

Հերթապահ մանկապարտեզներում  խախտումները նվազել են

ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները այսօր ստուգայցեր են իրականացրել Վանաձորում և մայրաքաղաքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի նպատակն է ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանման ապահովումը հաստատությունների կողմից: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

Տեսչական մարմնի աշխատակիցները Վանաձորում մշտադիտարկումներ են իրականացրել 7 հերթապահ մանկապարտեզներում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ախտահանման, մանրէազերծման, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափման, գրանցամատյանների վարման հետ կապված աշխատանքներին: Տեղում տեսչական մարմնի ներկայացուցիչները իրականացրել են իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ: Ստուգայցեր են իրականացվել նաև մայրաքաղաքում գործող հերթապահ մանկապարտեզներում, ինչի արդյունքում պարզ է դառնում, որ էականորեն նվազել են խախտումները:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում