ՆՆարե Ոսկանյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Կոտայքի մարզում խախտումներ է արձանագրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Կոտայքի մարզում խախտումներ է արձանագրել

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Աբովյան քաղաքում և Կոտայքի մարզի մի շարք այլ բնակավայրերում: Շինանյութի մի շարք խանութներում բացակայել են սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված խախտումների առնչությամբ կազմվել են արձանագրություններ: Մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

Տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում