ՆՆարե Ոսկանյան

Մանկատան 24 շրջանավարտի բացառության սկզբունքով բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի. Բաթոյան

Մանկատան 24 շրջանավարտի բացառության սկզբունքով բնակարանի գնման վկայագիր կտրամադրվի. Բաթոյան

Կառավարության նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով 24 անձանց բացառության կարգով բնակարանային աջակցություն կտրամադրվի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց, որ 2019 թ. նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ մեկնարկել էր ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովման ծրագիրը, որի շրջանակում 300 շրջանավարտի նախատեսվել էր բնակարան տրամադրել: Բաթոյանը հայտնենց, որ  արդեն տրամադրվել է 133 շրջանավարտի, 22-ի դեպքում դեռ քննվում է:

«Փորձը ցույց տվեց, որ մեզ դիմած քաղաքացիների շրջանում այս պահին ունենք 130 մերժում, որովհետև քաղաքացիները չեն համապատասխանում չափանիշներին: Պետք է 18 տարին լրանալուն պես սանը դուրս գրվի մանկատնից, ՀՀ քաղաքացի հանդիսանա, սեփականության վկայական չունենա և վերջին 5 տարվա ընթացքում օտարած չլինի բնակարան: Մեզ դիմում են նաև քաղաքացիներ, որոնք խնամվել են մանկատանը և փաստացի իրավական ակտի չափանիշներին չեն համապատասխանում, սակայն նույն կարգավիճակում են հայտնվել, որովհետև տեղափոխվել են այլ հաստատություն, կամ հաստատությունն է փոխել կարգավիճակը և դարձել  է, օրինակ՝ շուրջօրյա գիշերօթիկ հաստատություն կամ գիշերօթիկ դպրոց, բայց գրեթե նույն ֆունկցիան է իրականացրել»,- ասաց նախարարը:

Քննելով այդ գործերը՝ նախատեսվել է, որ այդ 24 անձանց բացառության սկզբունքով բնակարանների գնման վկայագիր կտրամադրվի, թեև իրավական տեսանկյունից նրանք չեն համապատասխանում չափանիշներին, բայց փաստացի գտնվում են նույն սոցիալական կարգավիճակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում