ԼԼիլիթ Գասպարյան

Հայաստանից ՌԴ է տեղափոխվել 3186 քաղաքացի. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանից ՌԴ է տեղափոխվել 3186 քաղաքացի. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանից ՌԴ է տեղափոխվել 3186 քաղաքացի. հայտնել է Հայաստանի  Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը:

Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չվերթի մասին տեղեկություն ստանալուց հետո դեսպանությունը դիտարկել է այդ չվերթը՝ ռուսաստանցիներին հայրենիք տեղափոխելու նպատակով:

«Ստացվել են անհրաժեշտ համաձայնությունները ՌԴ տեղական մարմիններից, նախարարություններից, գերատեսչություններից, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից: Արդյունքում՝ ուրախ ենք հայտնել, որ հուլիսի 29-ի ավիաչվերթով տուն է վերադարձել ևս 128 ռուսաստանցի:

Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից դուրս է բերվել 3186 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում