ԼԼիլիթ Գասպարյան

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է սոցցանցերի կարգավորումների մասին օրինագիծ

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է սոցցանցերի կարգավորումների մասին օրինագիծ

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ սոցցանցերի կարգավորումների մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով քվեարկության արդյունքները: Օրինագիծը բաղկացած է 9 կետից:

Թուրքիայի խորհրդարանական իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինի խոսքով՝ ավելի քան 1 մլն հետևորդ ունեցող օգտատերերն այսուհետ պարտավոր են լինելու Թուրքիայում ունենալ ներկայացուցչություն, որի ղեկավարը պետք է լինի Թուրքիայի քաղաքացի:

Բացի այդ, այն հրապարակումները, որոնք երկրի իշխանությունները կհամարեն վիրավորական կամ զրպարտություն, պետք է հեռացվեն 48 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում օգտատերերը կտուգանվեն:

Օրինագծի համաձայն՝ ընկերությունները պարտավոր են լինելու իրենց թուրք հաճախորդների մասին բոլոր տվյալները պահել Թուրքիայի տարածքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում