ՄՄարի Կոստանյան

Աշնանը հավանաբար տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. РИА Новости

Աշնանը հավանաբար տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. РИА Новости

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով (Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի երեք համանախագահներ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ) հանդիպումը՝ ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող դրությունից, կարող է անցկացվել աշնան սկզբին, եթե թույլ տան երկու պետությունների հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի համավարակի դինամիկան. РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Արտգործնախարարության աղբյուրը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե թույլ տան երկու երկրների հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու համավարակի դինամիկան»,- լրատվամիջոցին հայտնել է զրուցակիցը:

ՌԴ Արտգործնախարարության աղբյուրը հայտնել է, որ այժմ գլխավոր խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության թուլացումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի դիվանագիտական լուծմանն ուղղված որոնումների ակտիցվացումն է:

Աղբյուրը նաև նշել է, որ հավանական հանդիպման վայրը դեռևս որոշված չէ.այն կարող է անցկացվել ցանկացած վայրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում