ԱԱրման Գալոյան

«Մարտի 1»-ի գործով դատախազներն առարկեցին ամբաստանյալների գույքի նկատմամբ արգելանքը հանելու միջնորդությանը

«Մարտի 1»-ի գործով դատախազներն առարկեցին ամբաստանյալների գույքի նկատմամբ արգելանքը հանելու միջնորդությանը

«Մարտի 1»-ի գործով դատական նիստում մեղադրող կողմն առարկեց ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի պաշտպանների՝ նրանց գույքի վրա դրված արգելանքը հանելու միջնորդությանը:

Հիշեցնենք՝ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստին միջնորդեցին վերացնել նրա գույքի վրա դրված արգելանքը: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց երկու ամբաստանյալների՝ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքերի նկատմամբ կալանքը վերացնելու միջնորդությունները միասին քննել:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն իր առարկություններում հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանը որպես օրենքի միատեսակ կիրառումն ապահովող մարմին անդրադարձել է այս հարցին ու իրավական դիրքորոշում հայտնել, ըստ որի՝ գույքի բռնագանձումը տարածվում է մեղսագրված այս արարքների կապակցությամբ:

Դատախազը հիշեցրեց, որ այս քրեական գործով խոսք է գնում նաև 3 մլն դոլար կաշառքի գումարի բռնագանձման և 3 մլն դոլարի հավանական բռնագրավման մասին: «Ունենք առաջադրված մեղադրանքի տիրույթում 6 մլն դոլարին համարժեք դրամի ապահովման անհրաժեշտությունը: Նույնը վերաբերում է նաև Արմեն Գևորգյանի մեղադրանքի պայմաններում՝ 1 մլն դոլարի դեպքում 2 մլն դոլարի ապահովման անհրաժեշտություն»,- ասաց նա՝ խնդրելով մերժել պաշտպանների միջնորդությունը:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ ասաց, որ դատարանն այս հարցը չպետք է քննարկի: «Գույքի վրա կալանք դնելը ոչ թե վարույթն իրականացնող մարմնի հայեցողական լիազորություն է, որ պետք է իրականացնի համապատասխան հիմքերի առկայության դեպքում, այլ պարտադիր, անհապաղ կատարման ենթակա պարտականություն է»,- ասաց դատախազ Բաղդասարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում