Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

12-ամսյա գնաճը կազմել է 1.7%

2020 թ. հուլիսի 28-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4.5%:

2020 թ. հունիսին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.9% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1.7%: Միևնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է նախորդ ամսվա` 0.8% մակարդակում։

Երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում արձանագրվել է համաշխարհային տնտեսության և արտաքին պահանջարկի էական թուլացում, ինչը համահունչ է եղել դրամավարկային քաղաքականության ծրագրով կանխատեսվող զարգացումներին։ Եռամսյակի վերջում, սակայն, հիմնական ապրանքահումքային շուկաներում գները ձևավորվել են սպասվածից փոքր-ինչ բարձր մակարդակում: Միաժամանակ, թե՛ զարգացած և թե՛ զարգացող երկրները շարունակել են իրականացնել խթանող դրամավարկային և զգալի խթանող հարկաբյուջետային քաղաքականություն: Ինչպես և ակնկալվում էր, արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա էական գնաճային ազդեցություն չի լինի:

Երկրորդ եռամսյակում համավարակի հետևանքով ՀՀ տնտեսական ակտիվության և ներքին պահանջարկի նվազումը գտնվել է ԿԲ  կանխատեսումների շրջանակներում։ Թողարկման նվազումը հիմնականում արտահայտվել է շինարարության և ծառայությունների ճյուղերում, մինչդեռ արդյունաբերության ճյուղում նվազումը սպասվածից ավելի դանդաղ է եղել: Համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված առկա մեծ անորոշություններով պայմանավորված գնահատվում է, որ առաջիկայում ներքին պահանջարկը դեռևս կմնա թույլ, թեև դրամական փոխանցումների՝ սպասվածից էականորեն քիչ նվազումը կունենա որոշակի դրական նպաստում։ Միաժամանակ, գնահատվում է, որ վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը, մասնավորապես՝ շահութահարկի մասով օրենսդրական վերջին փոփոխությունները, կունենան դրական նպաստում թե՛ առաջարկի, թե՛ պահանջարկի վրա։

Հաշվի առնելով, որ փաստացի զարգացումները մոտ են եղել երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կանխատեսումներին` ԿԲ խորհուրդը գտնում է, որ դրամավարկային ներկա պայմանները բավարար խթանող են։ Միաժամանակ խորհուրդը գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում, ինչը հնարավորություն կտա գնաճն աստիճանաբար ավելացնել և կայունացնել նպատակային ցուցանիշի շուրջ կանխատեսվող հորիզոնի վերջում: Խորհուրդը միակարծիք է, որ ներկա իրավիճակում համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է նաև հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը, հատկապես՝ տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող ծախսերի իրականացման միջոցով։

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ ծրագրված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն առավելապես ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ և անորոշության հավանական պահպանմամբ: Նման ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում