ԼԼիլիթ Գասպարյան

Գերմանիայում անցկացվում է հետաքննություն՝ ՀՀ դեսպանության մեքենան հրկիզողներին բացահայտելու ուղղությամբ

Գերմանիայում անցկացվում է հետաքննություն՝ ՀՀ դեսպանության մեքենան հրկիզողներին բացահայտելու ուղղությամբ

Գերմանիայի պատկան մարմիններն անցկացնում են հետաքննություն` ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան միտումնավոր հրկիզողներին բացահայտելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունն իր Ֆեյսբուքի էջում: 

«Հուլիսի 23-ի կեսգիշերին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենայի հրկիզման հետ կապված` տեղեկացնում ենք, որ ներկայումս ԳԴՀ պատկան մարմիններն իրականացնում են հետաքննություն` միտումնավոր հրկիզում իրականացնողներին բացահայտելու ուղղությամբ»,- հայտնում են դեսպանությունից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Գերմանիայում հրկիզվել է ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում