ԱԱրևիկ Աբելյան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Ռուբինյանց փողոցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Ռուբինյանց փողոցում

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց փողոցի նրբանցք-Էմինեսկուի 1-ին փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ Գայի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կկազմակերպվի 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի դեպի Ռուբինյանց փողոցի նրբանցք ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում