Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՇՇողիկ Գալստյան

Պուտինն Էրդողանի հետ զրույցում նշել է հայ-ադրբեջանական լարումը սրելուց խուսափելու կարևորությունը

Պուտինն Էրդողանի հետ զրույցում նշել է հայ-ադրբեջանական լարումը սրելուց խուսափելու կարևորությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Անդրկովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածությունը սրելուն նպաստող ցանկացած գործողություն թույլ չտալու կարևորությունը։

Կողմերը կոնֆլիկտային իրավիճակը բանակցային ճանապարհով բացառապես խաղաղ միջոցներով լուծելու շահագրգռվածություն են հայտնել։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել կոորդինացնել ջանքերը տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով»,- հաղորդում է աղբյուրը։

Նշվում է նաև, որ նախագահներն ընգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը, հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերի վրա, այլընտրանք չունի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում