ԱԱրսեն Մկրտչյան

Ադրբեջանում Հորդանանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանին զենքի մատակարարման մասին տեղեկության առնչությամբ

Ադրբեջանում Հորդանանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանին զենքի մատակարարման մասին տեղեկության առնչությամբ

Հուլիսի 27-ին Ադրբեջանում Հորդանանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանին սպառազինության մատակարարման վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպել են ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովն ու դեսպան Սամի Աբդուլլա Գոշեհը: Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանին զենքի մատակարարման հարցը: Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ այդ տեղեկությունը դժգոհություն է առաջացրել հանրության մոտ: 

Հորդանանի դեսպանն ասել է, որ «հասկանում է ադրբեջանական կողմի մտահոգությունը» և խոստացել ջանքեր գործադրել իրավիճակի լուծման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում