ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանական դիվանագիտությունը բավական ակտիվ է եղել. Մակունց

Խորհրդարանական դիվանագիտությունը բավական ակտիվ է եղել. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերի հետ կապված խորհրդարանական դիվանագիտությունը բավական ակտիվ է եղել:

Ըստ նրա՝ խորհրդարանական դիվանագիտության աշխատանքների արդյունքները մեկ օրում ու միանգամից չեն կարող ակնհայտ լինել: «Շուրջ երկու տարվա աշխատանքների արդյունքում ակնհայտ էր, որ պատգամավորներն իրենց գործուղումների ընթացքում կարողանում են ճիշտ ներկայացնել Հայաստանի շահերից բխող բոլոր շեշտադրումները»,- ընդգծեց Մակունցը և հավելեց՝ պատգամավորները կարողացել են այնպիսի գործընկերային կապ հաստատել, որը հնարավորություն էր տալիս այդ ընթացքում արագ արձագանքման միջոցով անդրադառնալու Ադրբեջանի ագրեսիային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում