ՆՆարե Ոսկանյան

«Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում կձևավորի ՍԴ դատավորի թեկնածուին հանդիպելուց հետո. Մակունց

«Իմ քայլը» խմբակցությունը դիրքորոշում կձևավորի ՍԴ դատավորի թեկնածուին հանդիպելուց հետո. Մակունց

Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հաստատեց ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, և պետք է այն հիմա ներկայացվի խորհրդարան:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ՍԴ նոր դատավորի թեկնածուին, ասաց՝ իրենք առաջիկայում հանդիպելու են Ավետիսյանի հետ: Ըստ Մակունցի՝ խորհրդարանը, այդ թվում նաև «Իմ քայլը խմբակցությունը, բավարար ժամանակ ունեն, որպեսզի կարողանան նրան ուղղել բոլոր հուզող հարցերը և հանդիպման ընթացքում, և արդեն ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:

«Հանդիպում կազմակերպելուց և մեր  հարցերն ուղղելուց, մեզ հետաքրքրող բոլոր հանգամանքները  բարձրաձայնելուց հետո պատգամավորները կձևավորեն իրենց դիրքորոշումը»,- շեշտեց Մակունցը:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Սակայն նրա թեկնածությունը նաև դժգոհություն է հարուցել. մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ու մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ դատապարտված անձինք հայտարարություն էին տարածել՝ հիշեցնելով, որ Ավետիսյանի հայրը 2008-2016 թթ. պաշտոնավարել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում ու մասնակցել ապօրինի դատական գործընթացների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում