ՆՆարե Թադևոսյան

ՌԴ Արմավիր քաղաքում կայացել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպում

ՌԴ Արմավիր քաղաքում կայացել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպում

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպում, տեղեկանում ենք Ռուսաստանում հայերի միության Ֆեյսբուքի էջից։ 

Հանդիպումը կայացել է հուլիսի 25-ին՝ Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղում:

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները դատապարտել են Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և միակարծիք են եղել, որ ոչ մի դեպքում չի կարելի սադրանքների ենթարկվել և անհրաժեշտ է համատեղ ջանքերով Արմավիրում խաղաղությունն ու ներդաշնակություն պահպանել։ 

Համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են մշտական ​​կապի մեջ լինել `բացառելու ցանկացած տեսակի սադրանք։ 

Հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը, որի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպումը, շնորհակալություն է հայտնել հայ համայնքին ՝ հանդիպումը կազմակերպելու հնարավորության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում