ՄՄերի Եգորյան

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի կամավոր

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի կամավոր

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի կամավոր, սակայն հանրությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դրա նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, գրում է ТАСС-ը:

Մուրաշկոն հիշեցրել է, որ ՌԴ ԱՆ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության պետական հետազոտական ինստիտուտի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական փուլում են, իսկ Վարակաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտկենտրոնը պատվաստանյութը կամավորների վրա փորձարկելու թույլտվություն է ստացել:

«Այս երկու պատվաստանյութերը հավասարապես կարող են ապահովել մեր երկրի անվտանգությունը»,-հավելել է նախարարը:

Նշենք՝ Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 812 485 դեպք, ապաքինվել է 600 250 մարդ, մահացել՝ 13 269-ը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում