ՄՄերի Եգորյան

Ատելության և ֆիզիկական բռնության հրահրումն անընդունելի է. ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար

Ատելության և ֆիզիկական բռնության հրահրումն անընդունելի է. ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար

ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան  հայտարարություն է տարածել ՌԴ-ում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպերի կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Խորը անհանգստացած եմ հուլիսի 24-ին ադրբեջանցի և հայ ժողովուրդների ներկայացուցիչների միջև Մոսկվայում բռնկված անկարգությունների առնչությամբ: 

Էթնիկ պատկանելության պատճառով ատելության և ֆիզիկական բռնության հրահրումն անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ, այն խաթարում է միջազգային համընդհանուր և տարածաշրջանային գործողություններում ամրագրված մարդու և քաղաքացիական իրավունքների և ազատությունների հիմքերը և կարող է հանգեցնել դրանց զանգվածային խախտումների և անուղղելի կորուստների:

Ես հակամարտության բոլոր կողմերին կոչ եմ անում վեճերը լուծել առկա իրավական մեխանիզմների շրջանակում, ինչպես նաև պատրաստակամություն եմ հայտնում շփվել իմ գործընկերների`ԱՀ օմբուդսմեն Ա.Ալիևայի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի հետ, և անհապաղ միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու նրանց հայրենակիցների իրավունքները և ազատությունները»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում